17:49  ,  20 հունվարի, 2018

«Սեւիլիան» հաղթեց Բարսելոնայում

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Սեւիլիան» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Աչքի ընկան իտալացի հարձակվող Ֆրանկո Վասկեսը, իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան եւ կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը:

«Սեւիլիան» 32 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին», որն անցկացրել է 18 հանդիպում: «Էսպանյոլը» 24 միավորով 14-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Էսպանյոլ» - «Սեւիլիա»՝ 0:3

Ֆրանկո Վասկես, 15, Պաբլո Սարաբիա, 34, Լուիս Մուրիել, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում