16:40  ,  20 հունվարի, 2018

AusOpen. Ֆեդերերի եւ Ջոկովիչի հաղթանակները

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության անցած տարվա հաղթող Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի երրորդ շրջանում հանդիպել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ: Շվեյցարացի թենիսիստը հաղթել է 6:2, 7:5, 6:4 հաշվով: Պայքարը տեւել է 1 ժամ 59 րոպե: Համաշխարհային դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող 36-ամյա Ֆեդերերը հաջորդ շրջանում կմրցի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հետ:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երրորդ շրջանում խաղացել է իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի հետ: 30-ամյա սերբ թենիսիստը հաղթել է  2 ժամ 21 րոպեում՝ 6:2, 6:3, 6:3 հաշվով: ATP վարկանիշային աղյուսակի 14-րդ տեղում գտնվող Ջոկովիչը հաջորդ շրջանում կխաղա հարավկորեացի Չհյոն Հյոնի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում