15:45  ,  20 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարաշրջանի ավարտը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասուլիսում հաստատել է, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի թիմի 36-ամյա անգլիացի կիսապաշտպան Մայքլ Կարիկի համար: Մոուրինյոն հույս է հայտնել, որ Կարիկը ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո, ամռանը կընդգրկվի իր մարզչական շտաբում:

2006 թվականին Լոնդոնի «Տոտենհեմից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Մայքլ Կարիկը լեգենդար շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի չեմպիոնական կազմի վերջին ներկայացուցիչն է մանչեսթերյան սուպերակումբի այսօրվա կազմում:

Մայքլ Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող, Անգլիայի վեցակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English