14:32  ,  20 հունվարի, 2018

AusOpen. Մարիա Շարապովան ավարտեց պայքարը

Ռուսաստանցի Մարիա Շարապովան դուրս է մնացել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության պայքարից: Երրորդ շրջանում WTA-ի վարկանիշային աղյուսակի 48-րդ տեղում ընթացող աշխարհի նախկին առաջին ռակետ Շարապովան մրցել է աշխարհի նախկին առաջին ռակետ, գերմանացի Անժելիկ Կերբերի հետ եւ պարտություն է կրել 1:6, 3:6 հաշվով: Հանդիպումը տեւել է 1 ժամ 4 րոպե:

30-ամյա Կերբերը համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 16-րդն է եւ չորրորդ շրջանում կմրցի լեհ Ագնեշկա Ռադվանսկայայի եւ թայվանցի Սե Շուվեյի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English