13:22  ,  20 հունվարի, 2018

«Չելսին» ձեռք կբերի «Ռոմայի» երկու խաղացողների

Լոնդոնի «Չելսին» մոտ է իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի եւ բրազիլացի պաշտպան Էմերսոնի տրանսֆերին, հաղորդում է Football Italia-ն:

Ֆուտբոլիստները համաձայնության են հասել անգլիական ակումբի հետ, որը երկուսի տրանսֆերի համար առաջարկում է 50 միլիոն եվրո: Իտալական ակումբը պահանջում է 65 միլիոն եվրո:

«Չելսին» առաջարկել է գործարքում ներառել բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիի տրանսֆերը, սակայն «Ռոման» հրաժարվել է:

Հիշեցնենք, որ 31-ամյա Ջեկոն «Ռոմա» է տեղափոխվել 2015 թվականին «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս