12:40  ,  20 հունվարի, 2018

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» նոր հարձակվողի կարիք չունի

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի: Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս:

«Մենք ունենք երկու հարձակվող: Եվս մեկը մեր թիմին պետք չէ: Մենք ունենք խաղացողներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են զբաղեցնել հարձակվողի դիրքը: Բայց զուտ հարձակվող, որը հանդես կգա միայն այդ դիրքում, մեզ պետք չէ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր էր ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, սակայն հետագայում հրաժարվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English