01:24  ,  20 հունվարի, 2018

Դորտմունդի «Բորուսիան» խուսափեց պարտությունից Բեռլինում

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Հերտան» Բեռլինում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ չկարողացավ պահել հաղթական հաշիվը: Վերջնամասում խփած գոլով ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան «Բորուսիային» փրկեց պարտությունից:

«Բորուսիան» 30 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ 18 հանդիպում անցկացրած «ՌԲ Լայպցիգից»: 18 խաղից հետո 30 միավոր ունի նաեւ «Շալկեն»:

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1

Դեյվի Զելկե, 46 - Սինձի Կագավա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով