10:09  ,  20 հունվարի, 2018

Հոգեբանական բլից Էդգար Ստեփանյանի հետ. Մարդիկ նրա կողքին իրենց հարմարավետ են զգում

NEWS.am Sport-ը շարունակում է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները հոգեբանական բլից հարցումների միջոցով:

Վերլուծությունը NEWS.am Sport-ի համար ներկայացնում է հոգեբան Հասմիկ Հակոբյանը:

Բացահայտում ենք Հայաստանի առաջատար հեծանվորդ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականին Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված Էդգար Ստեփանյանին:

Արեւածա՞գ, թե՞ մայրամուտ:

Արեւածագ:

Գիշե՞ր, թե՞ ցերեկ:

Ցերեկ:

Տարվա եղանակների՞ց:

Գարուն:

Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ

Պասիվ հանգիստ:

Ծովա՞փ, պիկնի՞կ, արշա՞վ, թե՞

Ծովափ:

Հեռուստատեսությո՞ւն, թե՞ ինտերնետ:

Ինտերնետ:

Գիրքը էլետրոնայի՞ն, թե՞ իրական:

Իրական:

«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:

«Ну погоди»:

Պուտի՞ն, թե՞ Թրամփ

Պուտին:

Թե՞յ, թե՞ սուրճ:

Թեյ:

Սուրճը քա՞ղցր, թե՞ դառը:

Քաղցր:

Շոկոլադը սե՞ւ, թե՞ սպիտակ:

Սպիտակ:

Լոլի՞կ, թե՞ վարունգ:

Լոլիկ:

Դդու՞մ, թե՞ ձմերուկ

Ձմերուկ:

Սե՞ւ, թե՞ սպիտակ:

Սեւ:

Կլո՞ր, եռանկյունի՞, թե՞ քառակուսի:

Կլոր:

Նվեր տա՞լ, թե՞ ստանալ:

Նվեր տալ:

Սիրե՞լ, թե՞ սիրվել:

Սիրվել:

Մոռանա՞լ, թե՞ ներել:

Ներել:

Ձմեռ պապ կա՞, թե՞ չկա:

Ձմեռ պապը ես եմ:

Հոգեբանի վերլուծություն

Էդգարը բարի, կենսուրախ, համագործակցող տեսակի անձ է: Ունի կայուն արժեքային հանակարգ: Հակված է դրական մտածողության եւ զիջողության: Պրպտող է, ունի հաղորդակցության բարձր մակարդակ , բայց իր նախընտրությամբ է շփվում մարդկանց հետ: Հարաբերություններում ավելի շատ նախընտրում է տալ, քան վերցնել: Գուրման է: Երբեմն ալարկոտ է: Նախընտրում է ընտանեկան ջերմություն եւ հանգիստ միջավայր: Մարդիկ Էդգարի կողքին իրենց հարմարավետ են զգում: Բնորոշ գծերից է անկեղծությունը:

Հ.Գ. Էդգար Ստեփանյանը համաձայն է այս վերլուծության հետ: Ըստ նրա, հոգեբանը 99 տոկոսով ճիշտ է ներկայացրել իր բնութագիրը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հոգեբանական բլից Յանա Եգորյանի հետ. Ինքնավստահ է, սիրում է ամեն ինչում առաջինը լինել

Հոգեբանական բլից Հովհաննես Բաչկովի հետ. Հումորի զգացումը նրա հիմնական պաշտպանական համակարգն է

Հոգեբանական բլից Արթուր Ալեքսանյանի հետ. Եթե որոշեց, որ մածունը սեւ է, մինչեւ վերջ իր կարծիքը կպնդի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով