22:18  ,  19 հունվարի, 2018

Կոուտինյոն վերսկսել է գնդակով մարզումները

Անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շարունակում է ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից: Հունվարի 19-ին նա վերսկսել է մարզումները գնդակով, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Կոուտինյոյի վնասվածքը ախտորոշվել էր հունվարի 8-ին եւ կանխատեսվել, որ նա խաղադաշտ կվերադառնա երեք շաբաթ անց:

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» հունվարի 21-ին կհյուրընկալվի «Բետիսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում