19:55  ,  19 հունվարի, 2018

Գեղամ Կադիմյանի գեղեցիկ գոլը

«Վորսկլան» Թուրքիայում ընկերական հանդիպում է անցկացրել Սլովակիայի «Սպարտակ Տրնավայի» հետ:  2:1 հաշվով հաղթանակ է տարել ուկրաինական թիմը: Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութում՝ 1:50-ից):

Հիշեցնենք, որ 25-ամյա Կադիմյանը դուբլի հեղինակ էր դարձել «Վորսկլայի» նախորդ ընկերական խաղում՝ Ուզբեկստանի «Նասաֆի» դեմ (2:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում