18:37  ,  19 հունվարի, 2018

Կավանին որոշել է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին որոշել է ամռանը հեռանալ ֆրանսիական ակումբից, հաղորդում է A Bola-ն: Բրազիլացի հարձակվող Նեյմարի գալուց հետո 30-ամյա ֆուտբոլիստի հարաբերությունները նրա հետ այնքան էլ հարթ չեն, եւ Կավանին ցանկանում է նոր մարտահրավերներ: Ոչ պաշտոնական տվյալներով, Կավանիին ձեռք բերելու մեծ ցանկություն ունի Թուրինի «Յուվենտուսը»:

Կավանին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից եւ խփել է 156 գոլ՝ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուների մրցավազքում հավասարվելով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս