16:08  ,  19 հունվարի, 2018

Պաշտոնական. Ֆերնանդինյոն երկարաձգեց «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին:

32-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում կխաղա մինչեւ 2020 թվականի ամառը: Ֆերնանդինյոյի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում:

Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրել է 213 պաշտոնական հանդիպում, դարձել 19 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում