13:12  ,  19 հունվարի, 2018

Վենգեր. Ալեքսիս Սանչեսի վաճառքն այնքան ցավալի չէ, որքան Վան Պերսիինն էր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնարկել է, որ չի անհանգստանում չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հեռանալու առթիվ: Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ իր համար շատ ավելի բարդ էր հրաժեշտ տալ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին, որը 2012-ին «Արսենալից» տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Մենք ձեռք բերեցինք Վան Պերսիին, երբ նա խաղում էր «Ֆեյենորդի» երկրորդ թիմում: Մենք հսկայական աշխատանք կատարեցինք նրա հետ: Երբ հեռանում են այդպիսի ֆուտբոլիստները, դա չափազանց ցավալի է:

Երկրպագուները գիտեն, որ Սանչեսը չի երկարաձգելու պայմանագիրը: Այո, մենք կորցնում ենք խաղացողի, սակայն կարող ենք ձեռք բերել մեկ ուրիշին: Կարծում եմ՝ մեկը կկարողանա փոխարինել մյուսին»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի համաձայն՝ առաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակելու են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում