12:35  ,  19 հունվարի, 2018

NBA. «Քլիվլենդն» ընդհատեց անհաջող շարքը, սեփական կիսադաշտից նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» տանը մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Օռլանդոյին»՝ 104:103: Նախորդ 4 խաղերում NBA-ի փոխչեմպիոնը պարտվել էր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Այզեա Տոմասը, որը վաստակեց 21 միավոր, իսկ նրա թիմակից Լեբրոն Ջեյմսը հավաքեց 16 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Էրիկ Գորդոնի նետումը սեփական կիսադաշտից:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Օռլանդո»՝ 104:103 (36:20, 31:27, 17:33, 20:23)

«Հյուսթոն» – «Մինեսոտա»՝ 116:98 (26:17, 37:33, 26:20, 27:28)

«Պորտլենդ» – «Ինդիանա»՝ 100:86 (29:28, 23:19, 22:27, 26:12)

«Բոստոն» – «Ֆիլադելֆիա»՝ 80:89 (19:21, 13:18, 21:32, 27:18)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում