11:25  ,  19 հունվարի, 2018

«Յուվենտուսի» 19-ամյա ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Անդրեա Մելանին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 19-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

«2017 թվականի հուլիսի 17. օր, որը ես չեմ մոռանա: Այդ ժամանակ ինձ մոտ հայտնաբերվեց սրտի խնդիրներ, ինչից հետո քիչ եմ հայտնվում խաղադաշտում: Սակայն՝ ինչ արած: Այլեւս չեմ կարող ֆուտբոլ խաղալ: Սակայն կա նաեւ լավ նորություն: Այդ հիվանդությունը վտանգ չի սպառնում իմ կյանքին»,- Ինստագրամում գրել է  Մելանին:

Կարիերայի ընթացքում իտալացի պաշտպանն անցկացրել է 63 հանդիպում եւ խփել 2 գոլ:

A post shared by Andrea Melani (@andreamelani23) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում