10:58  ,  19 հունվարի, 2018

Australian Open-ի մրցախաղը դադարեցվել է խենթ երկրպագուի պատճառով

Տարօրինակ միջադեպ է գրանցվել Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի մրցախաղերից մեկում:

Ավստրալացի Նիկ Կիրյոսի եւ սերբ Վիկտոր Տրոիցկու հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկը սելֆի է արել տրիբունայում՝ բորձելով աղմկելու միջոցով ուշադրություն սեւեռել իր վրա: Մրցախաղն ընդհատվել է մի քանի րոպեով, մինչեւ թիկնապահները սելֆիի սիրահարին դուրս են հանել ստադիոնից:

Այդ մրցախաղում Նիկ Կիրյոսը հաղթել է 7:5, 6:4, 7:6 հաշվով, իսկ հաջորդ փուլում կմրցի ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում