10:45  ,  19 հունվարի, 2018

Զիդան. Չի կարելի ասել, որ «Ռեալն» անցկացրեց հրաշալի հանդիպում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Լեգանեսի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակն Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

«Ստացվեց լուրջ խաղ, եւ սա լավ արդյունք էր մեզ համար: Մեզ համար բարդ էր ցուցադրել մեր լավագույն խաղը, սակայն երկրորդ խաղակեսում ավելի լավն էինք եւ կարողացանք գոլ խփել: Միեւնույն ժամանակ, չի կարելի ասել, որ «Ռեալն» անցկացրեց հրաշալի հանդիպում, բայց մենք կարեւոր հաղթանակի հասանք այն ֆուտբոլիստների հետ, որոնք քիչ են խաղում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 24-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում