01:33  ,  19 հունվարի, 2018

Սանչեսը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը՝ շաբաթական 450 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը:

Լոնդոնի «Արսենալի» խաղացողի տեղափոխությունը մանչեսթերյան թիմ ձգձգվում է Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի բանակցությունների եւ «Արսենալի» ֆինանսական պահանջների պատճառով: Լոնդոնյան ակումբը Մխիթարյանի տրանսֆերից բացի ակնկալում է Սանչեսի դիմաց ստանալ նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրությամբ խաղացողների տասնյակը

Սանչես՝ շաբաթական 450 հազար ֆունտ ստերլինգ

Պոգբա՝ 260 հազար

Լուկակու՝ 220 հազար

Դե Խեա՝ 200 հազար

Իբրահիմովիչ՝ 150 հազար

Մատա՝ 145 հազար

Մատիչ՝ 140 հազար

Մխիթարյան՝ 140 հազար

Ֆելաինի՝ 120 հազար

Սմոլինգ՝ 120 հազար

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում