23:35  ,  18 հունվարի, 2018

«Բարսելոնան» կերկարաձգի Սերխի Ռոբերտոյի պայմանագիրը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն առաջիկայում նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ: Այն նախատեսված կլինի մինչեւ 2022 թվականը, հաղորդում է marca-ն:

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Սերխի Ռոբերտոյի տրանսֆերային արժեքը այդ պայմանագրով 40 միլիոն եվրո է:

Նոր պայմանագրով նրա տրանսֆերի արժեքը կամրագրվի 400 միլիոն եվրո: «Բարսելոնան» ֆուտբոլիստին առաջարկել էր նաեւ ցմահ պայմանագիր, սակայն ըստ ամենայնի՝ համաձայնության չեն հասել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում