23:55  ,  18 հունվարի, 2018

«Արսենալի» կիսապաշտպան. Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղացող է

Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղացող է, ասել է Լոնդոնի «Արսենալի» եւ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական:

«Ես գիտեմ Մխիթարյանին Բունդեսլիգայից, մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ նաեւ Պրեմյեր լիգայում: Նա ունի մի քանի լավ որակներ, սակայն ավելին չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ՝ ինչին հավատալ եւ ինչ է տեղի ունենում իրականում»,- Ջակայի խոսքը մեջբերում է Express-ը:

Հունվարի 18-ին կայացած ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում