Փարիզի նորաձեւության շաբաթը հետաքրքրել է նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ անգլիական ֆուտբոլի լեգենդ Դեւիդ Բեքհեմին: Փարիզյան ակումբի նախկին եւ ներկա ֆուտբոլիստները ներկա են եղել Louis Vuitton-ի ցուցադրություններից մեկին եւ առիթը բաց չեն թողել ողջունել իրար, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Նեյմարը առաջին պոկերն է ձեւակերպել ՊՍԺ-ում, որը Ֆրանսիայի առաջնության խաղում 8:0 հաշվով հաղթել է «Դիժոնին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում