18:35  ,  18 հունվարի, 2018

Պոլ Պոգբայի նոր ավտոմեքենան՝ 250 հազար ֆունտ ստերլինգով (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հերթական մարզմանը գնացել է նոր ավտոմեքենայով՝ Rolls Royce Wraith, որի գինը 250 հազար ֆունտ ստերլինգ է, հաղորդում է dailymail-ը:

24-ամյա ֆուտբոլիստը միացել է բելգիացի Ռոմելու Լուկակուին, որը վարում է նույն մակնիշի ավտոմեքենա, սակայն Rolls Royce Ghost: Պոգբայի նախորդ ավտոմեքենան Audi RS6-R էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում