19:51  ,  18 հունվարի, 2018

«Բորուսիայի» տնօրենը Օբամեյանգին քննարկելու համար քննադատել է Վենգերին

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, խոսելով Օբամեյանգի մասին, ցույց է տալիս հարգանքի բացակայություն «Բորուսիայի» նկատմամբ, ասել է դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ մեկնաբանելով գաբոնցի հարձակվողի հնարավոր տեղափոխությունն անգլիական ակումբ:

«Մենք կարծում ենք, որ այլ ակումբների ֆուտբոլիստների մասին խոսելը հարգանքի բացակայություն է տվյալ ակումբի նկատմամբ: «Արսենալի» հետ ոչ մի պայմանագիր չկա: Վենգերը պետք է մտածի իր խաղացողների մասին»,- Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով Օբամեյնագն ու «Արսենալը» հասել են համաձայնության: «Բորուսիան» 28-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 70 միլիոն եվրո, «Արսենալը» պատրաստ է վճարել 60 միլիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում