19:09  ,  18 հունվարի, 2018

Մոուրինյոն, չիմանալով, ինքնագիր է թողել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Կոնտեի անունով խաղաշապիկին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտվել է զվարճալի իրավիճակում: Italia 1 Le Iene հումորային շոուի հաղորդավարներ Ալեսանդրո Օնիսի եւ Ստեֆանո Կորտիի խնդրանքով պորտուգալացի մասնագետը պատմել է Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ հեռակա թշնամանքի մասին:

Վերջում հաղորդավարները Մոուրինյոյին խնդրել են ինքնագիր թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաշապիկին: Մարզիչը վերջում է նկատել, որ խաղաշապիկին Կոնտեի անունն է, առաջին համարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում