09:12  ,  19 հունվարի, 2018

«Չիկագոյի» բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյտի» դեմ խաղում կորցրել է ատամը

«Չիկագոյի» խաղացող Քրիս Դանը զրկվել է ատամից «Գոլդեն Սթեյտի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում։

Չորրորդ քառորդի ընթացքում ամերիկացի բասկետբոլիստն անհաջող վայրէջք է կատարել զամբյուղը գրավելուց հետո՝ դեմքով հարվածելով հատակին։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Գոլդեն Սթեյտն» արտագնա հաղթանակ էր տարել 119:112 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում