15:45  ,  18 հունվարի, 2018

Օզիլը հունվարին չի հեռանա «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա անգլիական ակումբից։ Այդ մասին հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։

«Հունվարին Օզիլը չի հեռանա թիմից»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում