15:12  ,  18 հունվարի, 2018

Ֆիլ Նեւիլ․ Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ձեռքբերում կլինի «Արսենալի» համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նեւիլն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը Լոնդոնի «Արսենալ»։

«Ես տեսնում եմ իրավիճակը, թե ինչպես է Մխիթարյանն ուղեւորվում «Արսենալ», եւ նա ֆանտաստիկ ձեռքբերում կդառնա լոնդոնցիների համար։ Եթե «Արսենալը» ձեռք բերի Մխիթարյանին ու Օբամեյանգին, ապա կարող է դառնալ լավագույն թիմը, քանի որ նրանք կունենան 2 հրաշալի ֆուտբոլիստներ։  

Մենք չենք տեսել լավագույն Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Այս մրցաշրջանում մենք փայլուն գործողություններ տեսել ենք նրա խաղում, սակայն չեմ կարծում, որ նա մեկնարկային կազմի խաղացող կդառնա Մոուրինյոյի օրոք։ Մխիթարյանը պետք է տեղափոխվի մի ակումբ, որտեղ կունենա աճելու հնարավորություն ու, հնարավոր է, որ «Արսենալը» համապատասխան տեղ է դրա համար»,- Ֆիլ Նեւիլի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում