14:33  ,  18 հունվարի, 2018

Պիկեն երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը․ Կլաուզուլան՝ 500 միլիոն եվրո

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկարաձգել է կատալոնական ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը։

Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա կլաուզուլան կկազմի 500 միլիոն եվրո։

Պիկեն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ 2004-2008-ն անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Կատալոնական ակումբի կազմում պաշտպանն անցկացրել է 421 պաշտոնական հանդիպում, դարձել 36 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում