13:38  ,  18 հունվարի, 2018

Արսեն Վենգեր․ Հենրիխ Մխիթարյանը դուր է գալիս ինձ, մեր ակումբը՝ նրան

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ առաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։

«Այդ գործարքը կարող է տեղի ունենալ 24 ժամվա ընթացքում կամ տեղի չունենալ։ Սա տրանսֆերային պատուհան է, որտեղ ամեն պահի կարող է ամեն բան փոխվել։ Ինձ դուր է գալիս Մխիթարյանը։ Նրա աշխատավարձը խնդիր չի դառնա

Մխիթարյանը մի քանի անգամ խաղացել է մեր դեմ, երբ հանդես էր գալիս «Բորուսիայում»։ Մեր խաղաոճը նրա սրտով է, իսկ ակումբը դուր է գալիս նրան»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով