13:29  ,  18 հունվարի, 2018

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հուվարի 18-ին ներկայացրել է դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 90-րդ տեղը, որը բաժանում է Էլ Սալվադորի հետ։ Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ դարձյալ ունի 383 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում եւս փոփոխություններ չկան։ Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան չորրորդն է, իսկ բելգիացիները 5-րդ տեղում են: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս