12:03  ,  18 հունվարի, 2018

Australian Open. Խաչանովը պարտվեց Դել Պոտրոյին, Շարապովայի հաղթանակն ու Մուգուրուսայի սենսացիոն պարտությունը

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ հաղթահարել Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը:

Երկրորդ մրցախաղում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 4 սեթում պարտվեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին՝ 4:6, 6:7, 7:6, 4:6: Մրցախաղը տեւեց 3 ժամ 50 րոպե: Երրորդ շրջանում Դել Պոտրոն ուժերը կչափի չեխ Տոմաշ Բերդիխի հետ:

Նովակ Ջոկովիչը 4 սեթում ուժեղ գտնվեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսից՝ 4:6, 6:3, 6:1, 6:3: Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ալբերտո Ռամոս Վինոլասը:

Կանանց մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի երրորդ ռակետ Գաբրինյե Մուգուրուսան: Իսպանացի թենիսիստուհին 2 ժամ 1 րոպե տեւած մրցախաղում 6:7, 6:4 հաշվով պարտվեց Թայվանը ներկայացնող Սի Սուվեին:

Ռուսաստանցի Մարիա Շարապովան 6:1, 7:6 հաշվով հաղթեց լատվիացի Անաստասիա Սեւաստովային, իսկ երրորդ շրջանում կմրցի գերմանացի Անժելիկա Կերբերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում