17:12  ,  18 հունվարի, 2018

Երկրպագուները Ռոնալդուին չեն ցանկանում տեսնել «Ռեալում»

Իսպանական AS պարբերականն անցկացրել է հարցում` պարզելու երկրպագուների կարծիքը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ:

Երկրպագուների 67,5 տոկոսը նշել է, որ չի ցանկանում Պորտուգալիայի հավաքականի ավագին տեսնել Արքայական ակումբում: Հարցմանը մասնակցել են 125 հազարից ավելի երկրպագուներ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Ռոնալդուն մասնակցել է 14 հանդիպման եւ դարձել 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում