13:08  ,  18 հունվարի, 2018

Նեյմարն ավելի շատ գոլ է խփել ՊՍԺ-ում, քան նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայում»

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, պոկերի հեղինակ դառնալով «Դիժոնի» դեմ «Լիգա-1»-ի 21-րդ տուրի խաղում (8:0), Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 15-ի:

Կատալոնական «Բարսելոնայում» Նեյմարը նախորդ մրցաշրջանում մասնակցել էր Իսպանիայի առաջնության 30 հանդիպման եւ դարձել 13 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Դիժոնի» դեմ խաղում բրազիլացին կատարել էր նաեւ 2 գոլային փոխանցում: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա հարձակվողն անցկացրել է 15 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս