11:44  ,  18 հունվարի, 2018

«Էսպանյոլի» ֆանատն առարկա է նետել «Բարսելոնայի» դարպասապահի վրա

«Բարսելոնայի» հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենը տուժել է «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Երկրորդ խաղակեսում «Էսպանյոլի» ֆանատներից մեկը փոքր առարկայով հարվածել է դարպասապահի դեմքին: Սիլեսենը հայտնվել է խոտածածկին, բայց կարողացել է շարունակել հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 61-րդ րոպեին չէր կարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, իսկ «Էսպանյոլը» խաղի միակ ու հաղթական գոլը խփել էր 88-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս