10:36  ,  18 հունվարի, 2018

ՊՍԺ-ի երկրպագուները սուլել են Նեյմարին

ՊՍԺ-ի երկրպագուները «Դիժոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (8:0) սուլել են բրազիլացի հարձակվող Նեյմարին, որը դարձել էր պոկերի հեղինակ:

Չորրորդ գոլը բրազիլացին 83-րդ րոպեին խփել է 11 մետրանոց հարվածով՝ թույլ չտալով դա անել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որը կարող էր դառնալ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն: Բացի այդ, 11 մետրանոցի ժամանակ երկրպագուները վանկարկել են Կավանիի անունը, գրում է France Football-ը:

Հիշեցնենք, որ «Դիժոնի» դեմ խաղում Կավանին աչքի էր ընկել մեկ անգամ եւ կրկնել Զլատան Իբրահիմովիչի ռեկորդը ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի ցուցանիշով: Դա ՊՍԺ-ի կազմում նրա 156-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում:

Այս մրցաշրջանում Կավանին ու Նեյմարը մեկ անգամ վիճել էին 11 մետրանոցն իրացնելու պատճառով: Դա տեղի էր ունեցել «Լիոնի» դեմ խաղում, որում հարվածն իրացրել էր Կավանին եւ վրիպել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով