10:17  ,  18 հունվարի, 2018

Շվայնշտայգերը երկարաձգել է «Չիկագո Ֆայրի» հետ պայմանագիրը

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը երկարաձգել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հետ պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

33-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայանագիրը նախատեսված է մինչեւ Մրցաշրջան-2018-ի ավարտը:

Շվայնշտայգերը 2017-ից է խաղում «Չիկագո Ֆայրում», որի կազմում MLS-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Նախկինում նա խաղացել է նաեւ Մյունխենի «Բավարիայում» (2002-2015) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2015-2017):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում