09:48  ,  18 հունվարի, 2018

Կավանին կրկնել է Իբրահիմովիչի ռեկորդը ՊՍԺ-ում (ֆոտո)

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կրկնել է Զլատան Իբրահիմովիչի ռեկորդը ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի ցուցանիշով, հայտնում է France Football-ը:

Աչքի ընկնելով «Դիժոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում՝ Կավանին ՊՍԺ-ի կազմում 156-րդ գոլն է խփել բոլոր մրցաշարերում: Նմանատիպ ցուցանիշ ունի նաեւ այժմ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

 Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 20 խաղի եւ խփել 20 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով