01:49  ,  18 հունվարի, 2018

ՊՍԺ-ի վստահ հաղթանակ՝ 8:0, Նեյմարի պոկերը

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն ընդունեց «Դիժոնին» եւ առավելության հասավ 8:0 հաշվով: Պոկերի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որն առաջին անգամ է չորս գոլ խփում ՊՍԺ-ում:

ՊՍԺ-ն 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Լիոնի» նկատմամբ ունի 11 միավորի առավելություն: «Դիժոնը» 25 միավորով 11-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Դիժոն»՝ 8:0

Անխել Դի Մարիա, 4, 15, Էդինսոն Կավանի, 21, Նեյմար, 42, 57, 73, 83, 11մ, Կիլիան Մբապե, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս