00:20  ,  18 հունվարի, 2018

Մեսին՝ Ռոնալդինյոյին. Հավերժ շնորհակալ կլինեմ քեզ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Ինստագրամում արած գրառումով շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոյին, որը պաշտոնապես ավարտել է կարիերան:

«Շատ բան եմ քեզնից սովորել: Հավերժ շնորհակալ կլինեմ քեզ, որ արել ես հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ կարիերայի սկզբում «Բարսելոնայի» հանդերձարանում ինձ թեթեւ զգամ: Բախտ եմ ունեցել քեզ հետ կիսել շատ բաներ: Դու ոչ միայն հրաշալի ես վարվում գնդակի հետ, այլեւ որ ամենակարեւորն է՝ հրաշալի մարդ ես: Ֆուտբոլը երբեք չի մոռանա քո ժպիտը: Մաղթում եմ ամենալավը»,- գրել է Մեսին:

Ռոնալդինյոյի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր, որը նա լքել էր 2015թ. սեպտեմբերին: Բրազիլացին հանդես է եկել նաեւ «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Միլանում», «Ֆլամենգոյում», «Աթլետիկո Մինեյրոյում» եւ «Կերետարոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս