21:33  ,  17 հունվարի, 2018

Թեո Ուոլքոթը՝ «Էվերտոնի» խաղացող (ֆոտո)

Լիվերպուլի «Էվերտոնը» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Թեո Ուոլքոթին Լոնդոնի «Արսենալից» ձեռք բերելու մասին: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Ոչ պաշտոնական տվյալներով, «Էվերտոնը» 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 22.4 միլիոն ֆունտ ստերլինգ: Ուոլքոթի աշխատավարձը կկազմի շաբաթական 110 հազար ֆունտ ստերլինգ:

Ուոլքոթը «Արսենալում» հանդես էր գալիս 2006 թվականից եւ 397 խաղում խփել է 108 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում