20:14  ,  17 հունվարի, 2018

Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա տարեկան 14 միլիոն ֆունտ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության է հասել իր պայմանագրի վերաբերյալ: Չիլիացի ֆուտբոլիստը կկնքի 4.5 տարվա պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը հարկերի վճարումից հետո կկազմի 14 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական telegraph-ը:

Կողմերը սպասում են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատասխանին: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալ» պետք է ներառված լինի Սանչեսի տեղափոխության գործարքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս