19:55  ,  17 հունվարի, 2018

ՕԽ-2018. Կորեայի մարզիկները Խաղերի բացմանը կմասնակցեն միասնական դրոշով (ֆոտո)

Հարավային եւ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) ներկայացուցիչները Պհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության շքերթին կմասնակցեն ընդհանուր պատվիրակությամբ եւ միասնական դրոշով: Հյուսիսային Կորեան կունենա 150 մարզիկ: Նրանցից բացի Հարավային Կորեա ցամաքային սահմանով կժամանեն 230 լրագրողներ եւ երկրպագուներ, հաղորդում է yonhapnews-ը:

Տափօղակով հոկեյի Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի կանանց թիմերը կկազմեն մեկ հավաքական:

Պհենչհանի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին, կավարտվեն փետրվարի 25-ին:

Նախորդ անգամ Կորեայի երկու հանրապետությունները միասնական դրոշով մասնակցել են 2006թ. Թուրինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս