21:17  ,  17 հունվարի, 2018

AusOpen. Թենիսիստը տուգանվել է ոչ մարզական վարքի համար

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը տուգանվել է ոչ մարզական վարքի համար, հաղորդում է Daily Mail-ը: Ավստրալիայի բաց առաջնության 1/64 եզրափակիչում Կիրիոսը 6:1, 6:2, 6:4 հաշվով առավելության է հասել բրազիլացի Ռոժերիու Դուտրա դա Սիլվայի նկատմամբ:

Խաղարկումներից մեկի ժամանակ Կիրիոսը վիճել է աղմկած երկրպագուներից մեկի հետ՝ հայհոյելով նրան եւ պահանջելով լռություն: Թենիսիստը նաեւ վիճել է մրցավարի հետ՝ դժգոհելով, որ նա չի պահանջել լռություն երկրպագուներից:

Australian Open-ի կազմակերպիչները Կիրիոսին տուգանել են 3 հազար 700 դոլարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում