18:40  ,  17 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը Նիկոլաս Օտամենդիի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Նիկոլաս Օտամենդիի հետ:  Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպանի նոր պայմանագիրը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հուլիս, հաղորդում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին իսպանական «Վալենսիայից»: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Օտամենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 6 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում