19:24  ,  17 հունվարի, 2018

Զիդան. Չեմ տեսնում «Ռեալն» առանց Ռոնալդուի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրերը:

«Մենք գիտենք, թե ով, ինչ է ասում, բայց Ռոնալդուն պետք է մտածի խաղի մասին: Նա այնտեղ է, որտեղ պետք է լինի: Ակումբը, երկրպագուները, բոլորը նրան սիրում են: Ես չեմ տեսնում «Ռեալն» առանց Ռոնալդուի»,- Զիդանի խոսքը մեջբերում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական մամուլը գրել էր, թե Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ «Ռեալից», քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կատարել խոստումը եւ չի բարձրացրել պորտուգալացու աշխատավարձը: Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նրա տարեկան աշխատավարձը 21 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս