17:25  ,  17 հունվարի, 2018

Եվրոպական ակումբներից ամենաբարձր աշխատավարձը «Բարսելոնայում» է

Եվրոպական ակումբներից ընդհանուր ամենաբարձր աշխատավարձը վճարում է «Բարսելոնան»՝ 372 միլիոն եվրո, ինչը կատալոնական ակումբի եկամուտի 60 տոկոսն է։ Այս գումարը 6.2 անգամ գերազանցում է Իսպանիայի առաջնության մասնակից թիմերի մեծ մասի աշխատավարձը, հաղորդում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Ամենաբարձր միջին աշխատավարձը Անգլիայի Պրեմյեր լիգայում է։ Ակումբները վճարում են միջինը 153.9 միլիոն եվրո ընդհանուր աշխատավարձ։ Երկրորդ տեղում է Գերմանիայի առաջնությունը՝ 75.3 միլիոն  եվրո։ Եռյակը եզրափակել է Իսպանիայի առաջնությունը՝ 73.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում