16:45  ,  17 հունվարի, 2018

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը դատապարտվել է 12 ամսվա հասարակական աշխատանքների

Անգլիական դատարանը որոշում է կայացրել «Լիվերպուլի» պաշտպան Ջոն Ֆլենագանի հարցով։

Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 22-ին 25-ամյա ֆուտբոլիստը Լիվերպուլում հարձակվել էր իր ընկերուհու՝ Ռեյչել Ուոլի վրա, իսկ հետո ընդունել էր իր մեղքը։ Նրան սպառնում էր մինչեւ 6 ամսվա ազատազրկում, սակայն դատարանը Ֆլենագանին դատապարտել է 12 ամսվա հասարակական աշխատանքների։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆլենագանը մասնակցել է «Լիվերպուլի» հիմնական թիմի միայն մեկ հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս