«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի դիրքորոշումը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ Լոնդոնի «Արսենալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Metro-ի համաձայն՝ Ռայոլան ցանկանում է, որ Մխիթարյանը դառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այժմ 28-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ, իսկ իտալացի գործակալը ցանկանում է, որ նրա աշխատավարձը բարձրանա «Արսենալ» տեղափոխվելու դեպքում։
Ավելի վաղ Մինո Ռայոլան հաստատել էր լուրերը, որ Հայաստանի հավաքականի ավագը կարող է տեղափոխվել «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Իտալացի գործակալի խոսքով՝ հայ կիսապաշտպանը դեռ որոշում չի կայացրել եւ ամեն բան կախված է նրանից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում