13:08  ,  17 հունվարի, 2018

Հայաստանի ու Ադրբեջանի թիմերը կմրցեն Սան Մարինոյում

Հայտնի են դարձել բասկետբոլի Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունները հյուրընկալող քաղաքները:

Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը տեղի կունենա այս տարվա հուլիսի 3-11-ը Սան Մարինոյի Սերավալ քաղաքում: Հայաստանի թիմի մրցակիցներն են՝ Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի եւ Մոլդովայի հավաքականները

Մինչեւ 18 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 22-29-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, որտեղ Հայաստանի թիմը կմրցի Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի եւ Մալթայի հավաքականների հետ:

Մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուլիսի 13-22-ը: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ուժերը կչափի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի թիմերի հետ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում