14:10  ,  17 հունվարի, 2018

Australian Open․ Կարոլին Վոզնյացկու տպավորիչ «քամբեքը»

Աշխարհի երկրորդ ռակետ Կարոլին Վոզնյացկին տպավորիչ հաղթանակ է տարել Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։

Երկրորդ շրջանում դանիացի թենիսիստուհին 3 սեթում ուժեղ է գտնվել խորվաթ 21-ամյա Յանա Ֆետից, որը 103-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում: 2 ժամ 31 րոպե տեւողությամբ մրցախաղում Վոզնյացկին հաղթել է 3:6, 6:2, 7:5 հաշվով: Ընդ որում՝ վերջին սեթում Վոզնյացկին պարտվում էր 1:5 հաշվով, իսկ 7-րդ գեյմի հաշիվն էր 40:15՝ հօգուտ Յանա Ֆետի, որը չի օգտագործել հսկայական առավելությունը:

Երրորդ շրջանում Կարոլին Վոզնյացկին կմրցի հոլանդացի Կիկի Բերտենսի հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ի կանանց մենախաղի գործող հաղթող Սերենա Ուիլյամսը հանդես չի գալիս այս տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում